Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Օբաման ներողություն է խնդրել ամերիկացիներից

Օբաման ներողություն է խնդրել ամերիկացիներից
09.10.2013 | 16:20

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել ամերիկացիներից` նրանց առջև ծառացած ֆինանսական խնդիրների համար: Հոկտեմբերի 1-ից պետական հաստատություններում դադարեցվել է ֆինանսավորումը, ինչը հարուցել է բնակիչների բողոքը: Օբաման ստեղծված ֆիանանսական ճգնաժամի համար մեղադրել է հանրապետական ընդդիմախոսներին:
Վերահսկվող հանրապետական պալատի ներկայացուցիչները մի կետի բացակայությամբ մերժել են ընդունել բյուջեն, ինչի հետևանքով հետաձգվել է նաև Օբամայի կարևորագույն նախաձեռնություններից մեկը` կապված առողջապահության բարեփոխումների իրականացման հետ:
«Ես գիտեմ, որ ամերիկացիները հոգնել են այս ամենից: Ես ներողություն եմ խնդրում, որ դուք ստիպված եք անցնել սրա միջով: Ցավում եմ, բայց կարծես թե դա տեղի է ունենալու յուրաքանչյուր երեք ամիսը մեկ: Աստված վկա, ես էլ եմ հոգնել այս ամենից»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ըստ նրա, ՀՀԿ-ն վերցրել է կառուցողական դիրքորոշում, պահանջելով կատարել իր պահանջները` բյուջեի ձախողման սպառնալիքով:
«Պետք չէ մարդկանց պատանդ պահել և փրկագին պահանջել` ստանալու համար այն, ինչ ուզում եք»,-ասել է Բարաք Օբաման:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ